Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

«Մաքսային միությունը չի եղել իշխանությունների երազանքը, բայց այդտեղ մենք մեր շահն ենք տեսնում»

«Մաքսային միությունը չի եղել իշխանությունների երազանքը, բայց այդտեղ մենք մեր շահն ենք տեսնում»
19.11.2013 | 13:23

«Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ քաղաքական դաշտը վերածվել է սիրողների ու չսիրողների բանակի: Վերջին շրջանում ոչ թե քաղաքական վերլուծություն է կատարվում, այլ ստեղծվել է սիրողների ու չսիրողների բանակ: Գովում են` ում սիրում են, և փնովում՝ ում չեն սիրում: Մեկը գովում է Եվրոպային, մյուսը՝ Ռուսաստանին: Քաղաքականության մեջ սիրել-չսիրել պետք է չլինի: Պետք է համագործակցենք բոլորի հետ՝ ելնելով մեր շահերից: Իսկ այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է»,-այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նշելով, որ Մաքսային միությունը չի եղել իշխանությունների երազանքը, բայց այդտեղ մենք մեր շահն ենք տեսնում։ «Հայաստանը շարունակելու է խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ։ Մենք արդեն երկու հատ «և» ունենք և եթե մի հատ էլ «և» լինի, էլի պիտի համագործակցենք: Հայաստանի սուվերենության կորուստը ֆանատ գաղափար է, որը փորձում են շահարկել։ Մենք ունենք ազգայնականներ, որոնք երբեք չեն գնա այդ ճանապարհով։ Ոչ մեկ չի վերցնի մեր երկրի սուվերենությունը և պահի մեզ»,-վստահեցրեց նա։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին, Գ.Սահակյանը նշեց, որ այն հնարավորություն կընձեռի քննարկել բոլոր առկա հարցերը: «Դրանով կուժեղացնենք մեր անվտանգության գործիքները, այցն իր բնույթով բավական շահեկան է Հայաստանի համար»,-ասաց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ